«Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է աշխարհի 5 ամենատարօրինակ միլիարդատերերի ցանկը: Այսպես, առաջին հորիզոնականում հայտնվել է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ում կարողությունը գնահատվում է 13,3 մլրդ դոլար: Վերջինս շատ է սիրում է միս ուտել, հատկապես այն կենդանիների միսը, որոնց սատկացնում է սեփական ձեռքերով: Մարկի այս նախընտրության մասին հասարակությունն իմացավ միայն 2011-ին»- գրում է 168.am-ը:

tsukerberg_kuritsa

«Mineralogy» ընկերության ղեկավար Քլայվ Պալմները, ով 0,9 մլրդ կարողություն ունի, որոշել է, որ կարող է կենդանացնել դինոզավրերին: Միլիոնատերը որոշել էր ստեղծել հատուկ պարկ, որտեղ կտեղավորվեին այդ կենդանիները: Վերջիններիս Քլայվ Պալմները ծրագրում էր վերակենդանացնել կլոնավորման միջոցով, սակայն գիտնականների մոտ Քլայվի այս ծրագիրը միայն ծիծաղ առաջացրեց:

Klayv-Palmer-460x258

«Berggruen Holdings» ընկերության հիմնադիր Նիկոլաս Բերգրյուենը, ով 2 մլրդ դոլար կարողություն ունի, իրականում անտուն է: 45 տարեկան դառնալուց հետո այս միլիարդատերը հասկացավ, որ յուրաքանչյուր նյութական երևույթ վատ է, և վաճառեց իր էլիտար անշարժ գույքը: Դրանից հետո Նիկոլասն ապրում է ոչ այնքան թանկ հյուրանոցներում, հաճախ է ճանապարհորդում:

Nikolas-Berggryuen-460x321

«Helmsley Hotels» հյուրանոցային ցանցի տիրուհի Լեոնա Հելմսլիի կարողությունը 2007-ին գնահատվում էր 2,5 մլրդ դոլար: Նրա մահվանից հետո հարազատները հիասթափվեցին Լեոնայից. նա իր ունեցվածքից 12 մլն դոլար ժառանգել էր իր սիրելի կենդանուն՝ շանը:

Leona-Helmsli

«Virgin Group» ընկերության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնն առհասարակ հայտնի է իր տարօրինակություններով: Դրանցից վերջինը նրա հայտնվելն էր օդանավակայանում բորտուղեկցորդուհու տեսքով: Բրենսոնը սպորտային խաղերից մեկի վերաբերյալ կանխատեսում էր արել, իսկ երբ դա չէր իրականացել, նա ստիպված էր եղել կիսաշրջազգեստով և դիմահարդարմամբ ներկայանալ օդանավակայան:

bre`nson-460x318