168.am-  Վերջին տասնամյակում շատ ռեստորաններ մասնագիտացել են թանկարժեք բուրգերներ պատրաստելու գործում: Բուրգերն արագ սննդի ոլորտում ամենատարածված ուտելիքներից է և համարվում է այդ ոլորտի արքան: Աշխարհի ամենաթանկ բուրգերը պատրաստվել է խոհարար Ֆրանս Ալիքոյի կողմից՝ Նյու Յորքում «666 Բուրգեր» ռեստորանում: Վերջինս այն անվանել է «The Douche Burger»: Չիզբուրգերը պատրաստված է տավարի մսով, որը պատված է ոսկյա թերթիկներով, ֆուագրայով, սև ձկնկիթով, ծովախեցգետնով, Gruyere տեսակի պանրով: Միսը հալեցված է շամպայնի գոլորշիով և համեմված է հիմալայան աղով: The Douche Burger-ի արժեքը կազմում է 666 դոլար: Նյու Յորքի Սերենդիպիթի 3 հասցեն հայտնի է աշխարհի ամենաթանկ «Hot Dog»-ով: Այս հասցեում վերջերս պատրաստվել է աշխարհի ամենաթանկ բուրգերներից մեկը՝ «Le Burger Extrevagant»-ը: Բուրգերը պատրաստված է ճապոնական Ուայգու մսով և համեմված է ծխեցված ծովի աղով: Չիզբուրգերը ներառում է Չեդար պանիր, որն ունի 18 ամսվա հնություն, տապակած ձու, Բելուգա ձկան ձկնկիթ և այլն: Այն մատուցվում է փայտիկով՝ պատված ադամանդներով: «Le Burger Extrevagant»-ը արժե մոտ 300 դոլար:

douche-burger-2-450x300x-burger-seoul-450x297rossini-burger-burger-bar-450x337double-truffle-db-burgertri-beef-burgerx-burger-seoul-450x297burger-king-the-burger-2serendipity-3-335x400