168.am - Ջութակն աշխարհում լարային գործիքներից ամենահայտնին է: Այն ստեղծվել է 16-րդ դարի կեսերին Իտալիայում՝ ջութակի հայտնի վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի կողմից: Իտալիայի Կրեմոնա նահանգում բնակվող վարպետն իր կյանքի ընթացքում ստեղծել է 1100 ջութակ, որոնցից պահպանվում է 650-ը: Ստրադիվարիուսի ջութակներից մեկը՝ Lady Tennant Stradivarius-ը , վաճառվել է Նյու Յորքում՝ 2005-ի ապրիլին: Lady Tennant Stradivarius ջութակը վաճառվել է 2,03 մլն դոլարով: Ջութակը սկզբնապես պատկանել է Չարլզ Լաֆոնտին: Իսկ մեկ այլ ջութակագործի՝ Ջուզեպպե Գվարներիի ստեղծած «del Gesû ջութակն ավելի հազվադեպ է հանդիպում, քան Ստրադիվարիուսի ջութակները: Գվարներին նույնպես աշխատել է Կրեմոնայում: 2008 -ին ռուս փաստաբան և ջութակահար Մաքսիմ Վիկտորովը ձեռք է բերել 250 տարեկան «del Gesù» ջութակը: Վիկտորովը ջութակը ձեռք է բերել Նյու Յորքի աճուրդներից մեկում՝ մոտ 4 մլն դոլարով: