168.am- Քանի դեռ ամբողջ աշխարհը փորձում է հաշվել՝ որքան գումար կարող է աշխատել Լյուդմիլա Պուտինան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից ամուսնալուծվելու արդյունքում, ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է 5 ամենաթանկ ամուսնալուծությունների ցանկը:

1. Ալեք և Ջոսլի Վինդելշտեյններ: Զույգն ամուսնալուծվել է 1997-1999 թվականների ընթացքում: Որպես փոխհատուցում Ջոսլի Վինդելշտեյնը 2,5 մլրդ դոլար գումար ստացավ, դրան գումարած 100 մլն դոլար յուրաքանչյուր տարի 13 տարի շարունակ: Այժմ էլ Ջոսլին շարունակում է շքեղ կյանք վարել. յուրաքանչյուր տարի նրա բջջային ծախսերը 60.000 դոլար են կազմում, իսկ սննդի վրա ծախսերը՝ 547.000 դոլար:

5 ամենաթանկ ամուսնալուծությունները

2. Ռուպերտ և Աննա Մերդոկները ամուսնալուծվել են 1998-1999 թվականներին: 1 տարի ձգձգված պրոցեսի արդյունքում Ռուպերտ Մերդոկի կինը 1,7 մլրդ դոլար փոխհատուցում ստացավ:

 

asusnalucutyun01

3. 2008-ին ամուսնալուծվեցին Բերնի և Սլավիկա Էկլստոունները: Վերջիններս շուրջ 24 տարի միասին էին անցկացրել: Ամուսնալուծության արդյունքում Սլավիկան 1,2 մլրդ դոլար փոխհատուցում ստացավ, իսկ ամուսնալուծությունից անմիջապես հետո 60 մլն դոլար իր համար սեփական ինքնաթիռ գնեց:

asusnalucutyun012

 

4. Ադնան և Սորայա Հաշոգին իրենց հարաբերություններն օրինականացրել են 1961-ին. 13 տարի անց զույգը որոշում կայացրեց ամուսնալուծվելու մասին, որը Ադնանին 874 մլն դոլար արժեցավ:

asusnalucutyun5

5. Սթիվ և Էլեն Վիները հանդիպել են մանուկ հասակում. նրանք սովորել են միևնույն կուրսում: Զույգն առաջին անգամ ամուսնացավ 1963-ին, իսկ 1986-ին ամուսնալուծվել է: 5 տարի անց զույգը կրկին որոշեց ամուսնանալ: Այս անգամ նրանց համատեղ կյանքը տևեց մինչև 2010-ը: Որպես փոխհատուցում Էլենը 750 մլն դոլար ստացավ:

asusnalucutyun55