168.am- Աշխարհի ամենաթանկ աթոռը պատկանում է ֆրանսիացի հայտնի դիզայներ Իվ Սեն Լորանին, ով «YSL» լյուքս դասին պատկանող բրենդի հիմնադիրն է: Լորանը մահացել է 2008-ին՝ ապրանքանիշի համահիմնադիրներից մեկի՝ Պիեր Բերժայի հետ ամուսնությունից ընդամենը մի քանի օր անց: Մինչ Լորանի սեփականությունը դառնալը, այդ թանկարժեք բազկաթոռը պատկանել է Փարիզում գտնվող արվեստի սրահներից մեկին: Բազկաթոռը պատրաստվել է իռլանդացի դիզայներ Էիլեն Գրեյի կողմից: Պատրաստման ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն կա վարկած, որ այն ստեղծվել է 1917-1919 թթ. ընկած ժամանակահատվածում: Աթոռն անվանվել է «Dragons» և համարվում է Գրեյի գլուխգործոցներից մեկը: Լորանն այս աթոռը գնել է մոտ 28 միլիոն դոլարով: