Քիմ Քարդաշյանն իր բարակ իրանով խենթացրել է երկրպագուներին: Ռեալիթի հեռուստաաստղը որոշել է հետեւել նորաձեւության թրենդներին եւ կորսետով լուսանկարներ է հրապարակել Mugler նորաձեւության տան համար։ Հագուստն ընդգծում էր նրա բարակ իրանը։
«Գոյություն չունեցող գոտկատեղ. խելագարվել կարելի է»,-մեկնաբանել է երկրպագուներից մեկը:
Քիմը լուսանկարվել է Լուի XIV-ի ոճի կահույքի ֆոնին՝ արվեստի գործերով կահավորված սենյակում, ինչով հաստատել է այն միտքը, որ բոդի կոստյումը ոգեշնչված է 18-րդ դարի կանանց ներքնազգեստից:
Mugler-ը հայտնի է կորսետներից ոգեշնչված բարձրակարգ կերպարներ ստեղծելով։
Ֆոտոշարքի համար Քարդաշյանը նախընտրել է , գրեթե, առանց դիմահարդարման «լուք»՝ մի քիչ սեւաներկ եւ շուրթերի փայլ։
«Մենք պետք է Քիմին ավելի բնական տեսնենք»,- հիացել են երկրպագուները: