Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթի ներկայիս կինը՝ Բիանկա Սենսորին, ցնցել են երկրպագուներին՝ միասին հայտնվելով հանրության առաջ։
Երկու կանայք էլ Սան Ֆրանցիսկոյում ներկա են եղել ռեփերի Vultures 2 ալբոմի երեկույթին եւ կանգնել են կողք կողքի՝ Chase Center-ի պարաններից դուրս գտնվող տարածքում: Նրանց միացել են Քիմի եւ Քանյեի երեխաները՝ Սեյնթը, Չիկագոն եւ Փսալմը։
DJ Pharris-ը կիսվել է ալբոմի թողարկման միջոցառման տեսանյութով, նաեւ՝ Քիմի եւ Բիանկայի համատեղ կադրերով:
Երկրպագուներն, ակնհայտորեն, ցնցված են երկու կանանց միմյանց ընկերակցությամբ տեսնելով. «Այսպիսի բան չէի սպասում»; «Ի՞նչ են նրանք մտածում»: «Չգիտեմ, բայց սա խելագարություն է»։
Ասում են, որ Քիմը ընկերական հարաբերություններ ունի Բիանկայի հետ, սակայն, ըստ տեղեկությունների, հիացած չէ նրա բաց զգեստներով եւ նախկին ամուսնուց պահանջել է, որ Բիանկան այդպես չհագնվի իր երեխաների աչքի առաջ: