Քիմ Քարդաշյանը կրկին ռիսկի է դիմել՝ Balenciaga-ի շուրջ սկանդալից հետո առաջին անգամ նկարահանվելով բրենդի գովազդային արշավում, գրում է Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ բրենդին մեղադրում էին մանկապղծության մեջ, ինչը շոկ էր առաջացրել նորաձեւության աշխարհում։
42-ամյա հայուհին մարմինն ընդգծող սեւ զգեստով կեցվածք է ընդունել բրենդի՝ 2024 թ-ի ամառային արշավի համար։
Հատկանշական է, սակայն, որ Քարդաշյանը չի ներկայացել Balenciaga-ի ցուցադրությանը՝ Փարիզի նորաձեւության շաբափթվա ընթացքում, որն անցկացվել է սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը։ Nylon France-ի խմբագիր Լուի Պիզանոն ռեալիթի աստղի բացակայությունը բացատրել է նրանով, որ Քիմը Վիկտորիա Բեքհեմի շոուին ներկայանալուց հետո մեկնել է Փարիզից։