Ռուս հայտնի ռեփեր Ջիգանի կինը՝ Օքսաննա Սամոյլովան, իր ինստագրամի էջում լուսանկար է հրապարակել և նշել.

 

«Մենք մեկնեցինք հանգստի և այս անգամ՝ նոր թիմով՝ տատիկի, պապիկի, եղբայների, բարեկամների և իմ երեխաների հետ, սա որդուս՝ Դավիթիկի առաջին արձակուրդն է, իսկ դուստրերս կարանտինի ընթացքում ամբողջ աշխարհով ման եկան՝ մի սենյակից մյուսը տեղափոխվելով, հուսով եմ՝ մեզ կթողնեն վերադառնալ»։ 

Նշենք, որ մոդելի հրապարակած լուսանկարում երևում է թուրքական դրոշը: Հետևորդները մեկնաբանություններում նշել են, որ այս անգամ աստղային ընտանիքը, կարծես թե Բոդրումում է:

Հիշեցնենք, որ Օքսանա Սամոյլովան, ամուսնու ոչ ադեկվատ պահվածքի համար, դիմել էր դատարան՝ ամուսնալուծության համար։  Ամիսներ առաջ Ջիգանը տեղափոխվել էր Seaside Palm Beach Rehab էլիտար վերականգնողական կենտրոն, որտեղ նրան օգնում էին պայքարելու ալկոհոլի և թմրամոլության դեմ: