Իր «Ռենեսանս» շրջագայությամբ աշխարհը նվաճելուց հետո Բեյոնսեն շարունակում է պատմություն կերտել իր նոր՝ Act II ալբոմով:
Billboard-ը հայտարարել է, որ «Գրեմմի»-ի դափնեկիրն իր նոր «Texas Hold ‘Em» երգով հասել է «Hot Country Songs»-ի 1-ին հորիզոնականը: Rolling Stone-ը հայտնում է, որ այս նվաճումը նրան դարձնում է առաջին սեւամորթ կին կատարողը, ով գլխավորում է աղյուսակը 1958 թվականի սկզբից ի վեր: Երգը նաեւ զբաղեցնում է Hot 100-ի երկրորդ հորիզոնականը՝ Ջեք Հարլոուի «Lovin on Me» երգից հետո։
Փետրվարի 11-ին Բեյոնսեն հայտարարեց իր նոր ալբոմի մասին։ Գովազդի պրեմիերայից անմիջապես հետո «Texas Hold ‘Em» եւ «16 Carriages» սինգլները անմիջապես հաջողություններ ունեցան սթրիմինգային հարթակներում: Առաջին երգն ունեցել է 19,2 միլիոն պաշտոնական լսում, իսկ երկրորդը՝ 10,3 միլիոն։