Պուերտորիկացի Սոֆիա Հիրաուն պատմության մեջ է մտել որպես Դաունի համախտանիշով Victoria's Secret-ի առաջին մոդել: 17 այլ կանանց հետ նա մասնակցել է ապրանքանիշի նոր գովազդային արշավի մեկնարկին։ Այս մասին հայտնում է NBC News-ը։
Մոդելը Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Love Cloud Collection-ից ու շնորհակալություն հայտնել ապրանքանիշին՝ իր երազանքն իրականություն դարձնելու համար։ «Մի անգամ ես երազեցի այդ մասին և աշխատեցի նպատակիս հասնելու համար: Այսօր երազանքս իրականացավ: Ի վերջո, ես կարող եմ պատմել ձեզ այդ մասին: Ես Դաունի համախտանիշով Victoria's Secret-ի առաջին մոդելն եմ», — գրել է 24-ամյա պուերտորիկացին սոցցանցում։
Սոֆիա Հիրաուն նշել է, որ ամերիկյան ապրանքանիշի նոր հավաքածուում իր սիրելի իրն է դարձել վարդագույն կրծկալը, որն ինքը գովազդել է:
Հիրաուն մոդելային կարիերան սկսել է 2019 թվականին Պուերտո Ռիկոյում։ 2020 թվականին նա իր դեբյուտը կատարեց Նյու Յորքի Նորաձևության շաբաթում։ Բացի այդ, նա ունի հագուստի և աքսեսուարների առցանց խանութ, ինչպես նաև վարում է No Limits նախագիծը, որն աջակցում է Դաունի համախտանիշով մարդկանց: