Հայտնի 75-ամյա երգիծաբան Եվգենի Պետրոսյանի 31-ամյա կինը դադարել է թաքցնել իր փոքրիկ որդու դեմքը։ Տատյանա Բրուխունովան երկրպագուների հետ կիսվել է քնքուշ լուսանկարով, որտեղ փոքրիկ Վահանը նրա գրկում է։

«Ի՞նչ պլաններ ունեք կիրակի օրվա համար։ Մենք հյուր ենք գնում», - հետեւորդներին պատմել է Տատյանան։ Բրուխունովան գրառմանը կից օգտագործել է «Վահանի մայրը» հումորային հեշթեգը։

 

Քնքուշ կադրը հուզել է օգտատերերին․ «Շատ քնքուշ երեխա է», «Հայրիկին է նման», «Աչքերը հայրիկինն են, ժպիտը՝ մայրիկինը։ Ոչ մեկին չեմ նեղացնում», - ուրախացել են հետեւորդները։