Կատակերգու Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, Instagram-ի ուղիղ եթերում շփվել է հետեւորդների հետ՝ որպես շփման թեմա նշելով «Цацки-цацочки»։
Նա ցույց է տվել իր զարդատուփի մի քանի հին եւ արժեքավոր զարդ. օրինակ՝ Channel-ի հազվագյուտ բորշը։ Կան այդ ապրանքանիշի նոր օրինակներ 800-1000 դոլար արժողությամբ։
Տատյանա Բրուխունովան խոստովանել է, որ իր յուրաքանչյուր ծննդյան օր թանկարժեք բրոշներ է ձեռք բերում։ Նա սիրում է ոչ թե սովորական ականջօղեր, այլ Chopard ապրանքանիշի էլիտար զարդեր։ Եթերի ընթացքում նա հենց այդ ապրանքանիշի ականջօղեր էր կրում, որոնց արժեքը կազմում է մոտավորապես 10 հազար դոլար։
Ի դեպ, Տատյանա Բրուխունովան եւ Եվգենի Պետրոսյանը չեն ցանկացել կիսվել կյանքում ուրախալի իրադարձության՝ ամուսնության մասին տեղեկատվությամբ։ Բրուխունովայի դեպքում սա առաջին ամուսնությունն է, Եվգենի Պետրոսյանի դեպքում՝ երկրորդը։