Երգչուհի Բիլլի Այլիշը ներկել է մազերը եւ ցուցադրել կերպարանափոխության արդյունքը։ Նա լուսանկարները հրապարակել է սոցիալական ցանցերում։

364346834_824706399191693_9185944970024924183_n.jpg (223 KB)

21-ամյա աստղը որոշել է փոխել իր կերպարը եւ արմատները ներկել է կարմիր։ «Հիշու՞մ ես ինձ», — երգչուհին հեգնանքով մակագրել է լուսանկարը։

365466222_1504732736968878_6983534693087961421_n.jpg (174 KB)

Երկրպագուները հիացած էին կերպարանափոխությամբ եւ մեկնաբանություններում հաճոյախոսություններ են կատարել։ «Բիլլիի նոր դարաշրջանը սկսվե՞լ է», «Կարմիր թագուհին», «Կրակ», «Հին Բիլլին վերադարձել է», «Հիասքանչ տեսք», - գրել են սոցցանցերի օգտատերերը մեկնաբանություններում։