Եվգենի Պետրոսյանի նոր կինը՝ Տատյանա Բրուխունովան, խոստացել է նրան հինգ երեխա պարգեւել։ Այդ մասին նա հայտարարել է ի պատասխան օգտատերերից մեկի, որը մեկնաբանել է նրա Instagram-յան հրապարակումը։

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ հրապարակման մեկնաբանություններում հետեւորդներից մեկը գրել է. «Տատյանա, հինգ երեխա լույս աշխարհ բեր Պետրոսյանի համար»։ Բրուխունովան իրեն չի կորցրել ու պատասխանել է. «Հի՞նգ։ Շնորհակալություն։ Կաշխատենք այդ ուղղությամբ»։

Татьяна Брухунова иронично заявила о готовности родить детей супругу

Հետեուորդների հետ շփման ընթացքում նաեւ հայտնի է դարձել, որ Բրուխունովային չի համապատասխանում գոյություն ունեցող ոսպնյակներից ոչ մեկը, այդ պատճառով նա ակնոց է կրում։ Նա վախենում է տեսողությունը շտկել լազերի միջոցով։

 

Հիշեցնենք՝ անկախ նոր ամուսնությունից՝ Եվգենի Պետրոսյանը նախկինի նման ունեցվածքը կիսում է նախկին կնոջ ու զուգընեկրոջ՝ Ելենա Ստեպանենկոյի հետ, որի հետ ապրել է 33 տարի։ Ըստ տեղեկությունների՝ նրանց ունեցվածքը գնահատվում է մեկուկես մլրդ ռուբլի։