Life.panorama.am-ը գրում է.


Շակիրան, ում համար 2013 թվականը նշանավորվեց որդու ծնդունդով, դարձել է Glamour ամսագրի փետրվարյան համարի գլխավոր հերոսուհին:

Բացի ոճային ֆոտոսեսիայից, որն ընդգծում է երիտասարդ մայրիկ ցնցող մարմինը, Շակիրան նաև հարցազրույց է տվել, որի ժամանակ պատմել է, որ չի անհանգստանում իր արտաքին տեսքի համար:
«Իմ տղամարդը' Ժերար Պիկեն, նախընտրում է միս, այլ ոչ թե ոսկոր: Նրան դուր չեն գալիս չափազանց նիհար աղջիկները: Այնպես, որ դա (ոչ նիհար լինելը, խմբ.) ինձ չի անհանգստացնում: Առանց այդ էլ շատ անհանգտացնող հարցեր կան: Այս ամիս մարզումների չեմ գնացել, քանի որ ավարտելու էի ալբոմի աշխատանքները: Բացի այդ ես երեխա ունեմ»:
Երգչուհին նաև պատմել է Ռիհաննայի հետ համագործակցության մասին:
«Նրա հետ աշխատելը շատ հաճելի է: Նա մոլորակի ամենասեքսուալ կինն է: Եվ մեծ հաշվով մենք երկուսս էլ կարիբյան աղջիկներ ենք»,-եզրափակել է Շակիրան: