Ներքնազգեստ արտադրող հայտնի Victoria's Secret ապրանքանիշը վերաձևակերպում է իր դիրքորոշումը և ավելի ու ավելի է ընդլայնում իր արդյունաբերական ոլորտը՝ շեշտը դնելով ներառականության քաղաքականության վրա: Վերջերս ապրանքանիշը պայմանագիր կնքեց պլյուս չափսի մոդել Ալի Թեյթ Կուտլերի հետ՝ գովազդելու  իր 52 չափսի հագուստը: Կուտլերը Ինստագրամի իր էջում հայտարարել է, որ նկարահանվել է Victoria's Secret-ի և բրիտանական Bluebella բրենդի միջև համագործակցության համար նախատեսված գովազդային արշավում։