Արտասահմանում հայ ամենահաջողակ մոդելներից մեկը՝ Ռուբինա Խանզադյանը, շարունակում է հետեւորդներին ուրախացնել նոր լուսանկարներով։

23-ամյա Ռուբինան, որը դարձել է Victorias Secret-ի հետ պայմանագիր կնքած առաջին հայուհին, նոր կադրերում ցուցադրել է իր ճկունությունը։ Հայուհին կարդում բաց գույնի, կիպ հագուստ է կրում, ոճային երկարաճիտներ։ Նա արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Հետեւորդները հիացել են Ռուբինայի գեղեցկությամբ եւ նրան բազմաթիվ հաճոյախոսություններ գրել. «Ֆանտաստիկ լուսանկարներ», «դու իմ ամենասիրելի մոդելն ես», «կարանտինային ֆոտոշարքերի թագուհի»։

Ավելի վաղ Ռուբինան զարդարել էր ամենահեղինակավոր ամսագրերից մեկի շապիկը. մոդելը հայտնվել էր «Harpers Bazaar Qatar»-ի ամառային համարի էջերին։ «Չեմ կարողանում հավատալ։ Ինձ սա շատ է դուր գալիս»,- իր լուսանկարն այսպես էր մեկնաբանել Ռուբինան։

style.news.am