Արտասահմանում հայ ամենահաջողակ մոդելներից մեկը՝ Ռուբինա Խանզադյանը, որը հայտնի է Ռուբինա Դայան կեղծանվամբ, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Victoria’s Secret-ի հայ մոդելը սեւ հագուստ է կրում, որը բաց է ուսի հատվածում։ Ռուբինան արձակել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջական են դարձրել խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ Հետեւորդները հիացական մեկնաբանություններ են գրել․ «Հիասքանչ»։