Victoria’s Secret բրենդի ռուս մոդել Վիտա Սիդորկինան և իտալացի միլիոնատեր Վալերիո Մորաբիտոն ամուսնացել են: Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, Իտալական Ռավելլոյում տեղի ունեցած հարսանիքը բավակնն շքեղ է եղել:
23-ամյա մոդելն ու 43-ամյա միլիոնատերը նախ պսակադրվել են եկեղեցում, այնուհետ հարազատների ու ընկերների համար երեկույթ կազմակերպել Belmond Caruso հյուրանոցի տեռասում:
Նշենք, որ Վալերիո Մորաբիտոն տարիներ առաջ հանդիպել է հայտնի մոդել Իրինա Շեյքի հետ, սակայն Շեյքն ընտրել է ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին: