Ռուս օլիգարխ Ալեքսեյ Շապովալովն ու նրա 27-ամյա սիրելին՝ մոդել Քսենյա Ցարիցինան, 5 տարվա համատեղ կյանքից հետո,մոսկովյան Barvikha Luxury Village լյուքս դասի հյուրանոցում կազմակերպել են տարվա ամենաշքեղ հարսանիքներից մեկը, որին անդրադարձել է բրիտանական The Daily Mail պարբերականը:
Հարսանեկան շքեղ խնջույքին իրենց ելույթներով հյուրերին զվարճացրել են Պոլինա Գագարինան և «Լենինգրադ» խումբը։
Ալեքսեյը կնոջը նվիրել է 10 մլն դոլար արժողությամբ ադամանդյա մատանի։
Նշենք, որ զույգն ունի 2 երեխա։