Առաջին անգամ Victoria’s Secret ապրանքանիշի մոդել է դարձել տրանսգենդերը։ Բրազիլացի 22-ամյա մոդել Վալենտինա Սամպայոն Instagram-յան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է խալաթով եւ օգտագործել է #campaign, #vspink եւ #diversity հեշթեգերը։ Նա նվազագույն դիմահարդարում է կրում եւ աքսեսուարներ. միայն ոսկեգույն ականջօղեր եւ մի քանի վզնոց։
Մեկ օր անց նա Stories բաժնում հրապարակում է արել նույն հեշթեգերով։ Նրա շատ հետեւորդներ կարծել են, որ նա մասնակցում է Victoria's Secret-ի գովազդային նկարահանմանը։ Արդյունքում նա առաջին բացահայտ տրանսգենդեր մոդելն է դարձել ապրանքանիշի պատմության ընթացքում։
Նորությունը հայտնվել է մոտ մեկ տարի անց, երբ Victoria's Secret-ի մարկետինգի գծով տնօրեն Էդ Ռազեկը հայտարարեց, որ տրանսգենդերն ու պլյուս չափի մոդելները չեն համապատասխանում ապրանքանիշին։
«Արդյոք մենք դիտարկե՞լ ենք այդ հնարավորությունը։ Իհարկե։ Բայց այն եզրակացությանն ենք հանգել, որ մենք պետք է կողմնորոշվենք բոլոր հնարավոր գնորդների վրա։ Մենք աշխատում ենք կոնկրետ լսարանի վրա։ Մենք չենք համագործակցի տրանսգենդեր մոդելների, ինչպես նաեւ պլյուս չափի մոդելների հետ։ Մեր շոուն 42 րոպե տեւողությամբ հեքիաթ է»,- Ռազեկի խոսքերը մեջբերում է DailyMail-ը։
Այդ ժամանակ լուրջ սկանդալ էր սկսվել, եւ ռազեկը ստիպված էր ներողություն խնդրել։
Հետևեք NEWS.am STYLE-