2019թ.-ին Victoria’s Secret-ի «հրեշտակները» չփայլեցին բեմում՝ ցուցադրելով ապրանքանիշի արտադրանքը. այն այս տարի չեղարկել է ամենամյա ցուցադրությունը։ Կազմակերպությունը դադար է վերցնել՝ հասկանալու համար՝ որ ուղղությամբ շարժվել։ Իսկ Adme.ru-ն հիշել է՝ ինչ տեսք ունեին Victoria’s Secret-ի հայտնի ներկայացուցիչներն աստղային ճանապարհի սկզբում եւ տեսնել՝ ինչպես են նրանք փոխվել տարիների ընթացքում։
Ժիզել Բունդխեն
© PL Gould/IMAGES/Getty Images © Sipa / East News © Gilbert Flores / Broadimage / East News
Բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդխենը կարիերան պատահաբար է սկսել. 14-ամյա աղջիկը նստած էր McDonald’s-ում, երբ նրան նկատեց մոդելային գործակալության ներկայացուցիչը։ Ժիզելը Victoria’s Secret-ի հետ աշխատել է 1999թ.-ից, նրա պայմանագրի ժամկետը լրացել է 2007թ.-ին։ Հիմա նա ներքնազգեստի սեփական ապրանքանիշն ունի, նկարահանում է տեսահոլովակներում եւ կինոյում, բարեգործությամբ զբաղվում։
Ադրիանա Լիմա
© Fernanda Calfat/WireImage © Sipa / East News © Invision / East News
Ինչպեսեւ Ժիզել Բունդխենը, Ադրիանա Լիման Victoria’s Secret-ի մոդել է դարձել 1999թ.-ին։ Նրա լուսանկարները զարդարել են ամենահայտնի ամսագրերի շապիկները՝ «GQ», «ELLE», «Esquire», «Vogue», «Marie Claire».Գեղեցկուհին մասնակցել է հայտնի ապրանքանիշի գրեթե բոլոր ցուցադրություններին։
Բեհաթի Փրինսլոու
© Thomas Concordia/WireImage © Gregory Pace / BEImages / East News © DDNY / Broadimage / East News
Բեհաթին Victoria’s Secret-ի գործող «հրեշտակ է»։ Նա որպես մոդել աշխատում է 15 տարեկանից, իսկ ապրանքանիշի հետ համագործակցում է 2007թ.-ից։ 2009թ.-ին գեղեցկուհին, որն, ի դեպ, ամուսնացել է երաժիշտ Ադամ Լեւինի հետ, ներառվել է աշխարհի ամենասեքսուալ մոդելների ցանկում։
Կարոլինա Կուռկովա
© KMazur/WireImage © Gregorio Binuya / Everett Collection / East News © Invision / East News
Սուպերմոդել Կարոլինա Կուրկովան ընկերության հետ պայմանագիր է կնքել 2005թ.-ին, թեեւ նրա մասնակցությամբ ցուցադրությունները Victoria’s Secret-ի համար առաջին անգամ տեղի են ունեցել դեռ 2000թ.-ին։ Ի դեպ, Կարոլինայի լուսանկարները ֆոտոշոփով մշակել հարկավոր է լինում միայն մի առանձնահատկության պատճառով. մանուկ հասակում նա վիրահատության է ենթարկվել, եւ այժմ բացակայում է նրա պորտը։
Ալեսանդրա Ամբրոսիո
Ալեսանդրան առաջին անգամ ապրանքանիշի շոուին մասնակցել է 2001թ.-ին։ 3 տարի անց նա դարձել է Pink ներքնազգեստի նոր հավաքածուի դեմքը։ Այս տարի Ամբրոսիսն ստեղծել է սեփական ապրանքանիշը. նա քրոջ հետ թողարկում է GAL Floripa լողազգեստները։
Լետիցիա Կաստա
© Evan Agostini/Liaison © Franck CRUSIAUX/Gamma-Rapho via Getty Images © Gys Danny / Reporter /ABACA / East News
Լետիցիա Կաստան Victoria’s Secret-ի առաջատար մոդել է դարձել 18 տարեկանում, իսկ 1998թ.-ին ընկերության հետ լիարժեք պայմանագիր է ստորագրել։ Կաստան հայտնի է ոչ միայն որպես մոդել, այլեւ դերասանուհի։
Միրանդա Քեր
© Everett Collection / East News © Henry Lamb / Photowire / BEImage / East News © Stoccy / DDP Image / East News
Միրդանա Քերը Victoria’s Secret-ի առաջին ավստրալացի «հրեշտակն էր»։ 2007թ.-ին պայմանագիր կնքելով ապրանքանիշի հետ՝ Միրանդան արագորեն հայտնիություն է ձեռք բերել, եւ նրա լուսանկարները սկսել են զարդարել առաջատար ամսագրերի շապիկներ։ Մոդելի եւ Victoria’s Secret-ի ճանապարհները բաժանվել է 2013թ.-ին։ Հենց այդ տարի Քերը զբաղեցրեց Forbes-ի՝ ամենահարուստ մոդելների ցանկի երկրորդ հորիզոնականը։
Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլի
© Arun Nevader/FilmMagic © East News © Sebastien Courdji / KCS / East News
Ռոուզին 16 տարեկանում մոդել է դարձել պատահաբար։ Նա ռեզյումե է ուղարկել մոդելային գործակալություն. Ռոուզին ցանկանում էր ստանալ հասարակայնության հետ կապերի մասնագետի աշխատանքը։ Ի պատասխան նա հրավերք է ստացել իրեն փորձել մոդելի դերում։ Հանթինգթոն-Ուայթլին Victoria’s Secret-ի «հրեշտակ» է եղել 2006-2010թթ.:
Թայրա Բենքս
© Rose Hartman/WireImage © Associated Press / East News © Chris Victorio / imageSPACE / Mega Agency / East News
Թայրան առաջին անգամ ապրանքանիշի պոդիում է բարձրացել 1996թ.-ին եւ դրա հետ աշխատել մինչ 2005թ.-ը։ Թայրան հաջողակ կարիերա ունի ոչ միայն մոդելային բիզնեսում, այլեւ հեռուստատեսությունում. նա ստեղծել է «Թոփ մոդել ամերիկյան ձեւով» հայտնի շոուն, վարել «Թայրա Բենքսի շոու» ծրագիրը։
Հայդի Քլում
© Rose Hartman/Archive Photos/Getty Images © face to face / Reporter / East News © Grosby Group / East News
Հայդին ապրանքանիշի շոուին առաջին անգամ հայտնվել է 1997թ.-ին եւ այդ ժամանակվանից 11 անգամ մասնակցել Victoria’s Secret-ի ամենամյա ցուցադրություններին։ Հիմա Հայդի Քլումն աշխարհի ամենաճանաչված մոդելներից մեկն է, դերասանուհի ու հեռուստահաղորդավարուհի։