«Ոստիկանը Ռուբլյովկայից» սերիալի աստղ Սաշա Բորտիչը լույս աշխարհ է բերել առաջնեկին։ Telegram-յան «Время мочить манту» ալիքը հայտնում է, որ երեխայի սեռն ու անունը չեն նշվում։
Աղբյուրը հայտնում է, որ Ալեքսանդրայի ու նրա սիրելիի՝ Եվգենի Սավելեւի կյանքում ուրախալի իրադարձությունը տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ։ Բորտիչը հղիությունը գաղտնի էր պահում. նա առայժմ չի շտապում հայտնել նաեւ երեխայի լույս աշխարհ գալու մասին։
Սոցիալական ցանցերում ու նկարահանման հրապարակում եւս տեսանելի չէր, որ նա հղի է. աստղը կա՛մ հին կադրեր էր հրապարակում, կա՛մ հմտորեն թաքցնում հղիությունը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դերասանուհին աշխատել է մինչեւ վերջին պահը եւ ծրագրում է մոտ ապագայում վերադառնալ աշխատանքին։ Չորս օր առաջ նա Instagram-ում արխիվային լուսանկար է հրապարակել, որում ուժային մարզմամբ է զբաղվում։ Աստղը նշել է, որ կարանտինից հետո ծրագրերն այդպիսին են։
Սիրելիի՝ Եվգենի Սավելեւի հետ, որը «Король говорит!» հռետորական արվեստի դպրոցի հիմնադիրն է ու AVS Group ներդրումային խմբի ղեկավարի որդին, Բորտիչը հանդիպում է արդեն մեկուկես տարի։ Դեռ նախորդ տարվա վերջին կասկածում էին, որ աստղը հղի է։ Սակայն դերասանուհին ոչ հերքել, ոչ հաստատել է այդ ենթադրությունները։