Ամերիկացի դերասանուհի Հոլի Բերին լույս աշխարհ է բերել իր երկրորդ զավակին, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
47-ամյա դերասանուհու ներկայացուցիչը հայտնել է, որ Բերին որդուն լույս աշխարհ է բերել Արևմտյան Հոլիվուդում գտնվող Cedars-Sinai բժշկական կենտրոնում, որը բավականին հայտնի է աստղերի շրջանում։
Հոլի Բերին 5-ամյա դուստր ունի իր առաջին ամուսնուց՝ ֆրանսիացի դերասան Օլիվյե Մարտինեսից։