Հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին ամուսնացել է ֆրանսիացի դերասան Օլիվյե Մարտինեսի հետ։ Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Կոնդե ամրոցում՝ Փարիզից ոչ հեռու գտնվող Վերածննդի դարաշրջանի ճարտարապետական համալիրում, գրում է Tert.am-ը` հղում տալով filmpro.ru-ին։

Ինչպես նշում է E!Online կայքը, պսակադրությունը եղել է շատ համեստ։ Արարողությանը ներկա են գտնվել միայն զույգի մտերիմ ընկերները և բարեկամները, ինչպես նաև դերասանուհու 5-ամյա դուստր Նալան։ Այժմ Բերին երեխա է սպասում Օլիվյե Մարտինեսից։

http://filmpro.ru/media/images/uploaded/bb_horizontal_bigger20058591.jpg