«Փոսի թատրոնի» դերասանուհի, հայկական խաղարկային մի շարք ֆիլմերից ու հեռուստասերիալներից հայտնի դարձած Վիվյեն Բաստաջյանի դստեր՝ Վիկտորյայի և սիրելիի՝ Պարույրի նշանադրությանը ESem.am-ն անդրադաձել է:

 

 

Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում օրեր առաջ էլ տեղի է ունեցել երիտասարդների պսակադրությունը :) 40-ամյա զոքանչը աղջկա կյանքի կարևորևագույն իրադարձության՝ ամուսնության մանրամասներն ու առաջին լուսանկարները վստահել է ESem.am-ին:

 

 

«Հարսանիքի նախապատրաստական աշխատանքներով բացառապես աղջիկս ու փեսաս են զբաղվել: Սկսած հարսանյաց զգեստից՝ վերջացրած տարոսիկներով, նրանց ընտրությունն է: Իրենք են որոշել՝ ինչն ինչպես անել»,- ESem.am-ին պատմեց դերասնուհին:

 

«Հարսանիքը հիանալի անցավ, բոլորս շատ ուրախ էինք: Խնջույքին մեր կողմից ընտանիքի ամենամտերիմ բարեկամներն ու ընկերներն էին հրավիրված, ովքեր միշտ մեր կողքին են եղել ցանկացած հարցում»,- ասաց դերասանուհին՝ նշելով, որ հյուրերի ցուցակում նաև մի շարք հայտնիներ են եղել:

 

 

Խոսելով հարսանիքի կապակցությամբ զույգին մատուցած նվերներից՝ դերասնուհին մանրամասնեց.  «Ես՝ ինչպես բոլոր ծնողները, նրանց ոսկյա զարդեր եմ նվիրել :) Պարույրի ծնողները նորապսակների համար բնակարան են գնել, ես օգնել եմ կահավորման հարցում :)»:

 

 

Զոքանչի դերում հայտնված դերասանուհին վստահեցրեց, որ դուստրը հիանալի ընտրություն է արել: «Աղջիկս դեռ 5-6 տարեկանից շատ խելացի ու ամուր էր: Վստահ եմ՝ իր նման ամուր էլ իր նորաստեղծ ընտանիքն է լինելու: Ես ուրախ ու հանգիստ եմ իր համար: Հրաշալի մարդիկ են փեսայիս ծնողները. Պարույրն էլ հոյակապ անձնավորություն է»:

ESem.am-ը շնորհավորում է նորապսակներին՝ անսպառ սեր և երջանկություն մաղթում:


Ներկայացրեց Մերի Պողոսյանը