«Փոքր թատրոնի» դերասանուհի Վիվյեն Բաստաջյանի ընտանիքում, ով հանրությանը հայտնի է նաև «Փեսացուն կրկեսից» կինոկատակերգությունից և «Եղբայրներ» հեռուստասերիալից, օրեր առաջ տոնական տրամադրութուն էր. դերասանուհին նշանում էր դստերը' Վիկտորյային:

Երևանի Ֆրանսիական համալսարանի Իրավաբանության ֆակուլետետի ուսանողուհու ընտրյալը երաժիշտների ընտանիքից սերող, մասնագիտությամբ նույնպես երաժիշտ Պարույր Խաչատրյանն է:

Երիտասարդ զոքանչը ESem.am-ին մանրամասներ պատմեց դստեր նշանադրությունից: «Ամեն բան հայկական ավանդույթների համաձայն ենք արել: Ես առաջին անգամ էի այդ ամենի միջով անցնում ու լավատեղյակ չէի, թե ինչն ինչպես պետք է արվի: Բայց լավ է, կային մարդիկ, ովքեր ինձ հուշում էին: Ինքս նախապատրաստական աշխատանքներին չեմ միջամտել. ռեստորանում էինք նշում, և ամեն բան այնտեղի աշխատակիցներն են կազմակերպել: Մեզնից պահանջվում էր միայն գեղեցիկ հագնվել և գնալ:) Մյուս հարցերում քույրերս են օգնել: Թեև ես պինդ մարդ եմ, այդ օրերին մի քիչ էմոցիոնալ էի դարձել, շատ էի լարվում»,- ասաց Վիվյենը:

 

 

Շարունակությունը՝ այստեղ: