Moschino-ն չինացի երաժիշտ եւ դերասանուհի Յու Շուսինին, որը հայտնի է նաեւ որպես Էսթեր Յու, նշանակել է տան նոր դեսպան։ Այս մասին հայտնում է WWD-ն։

Էսթեր Յուն նկարահանվել է տան pre-fall 2023 թվականի գովազդային արշավում եւ այն ժամանակ ուշադրություն գրավել: Ըստ ապրանքանիշի՝ «նրա խարիզմատիկ ինտուիցիան եւ հմայիչ կատարումները ներդաշնակ են բրենդի համարձակ ու ավանգարդ ոգու հետ»։

«Այն, թե ինչպես է Էսթերն իրեն պահում տեսախցիկի առջեւ՝ զուգորդված հավերժական ոճի եւև նորաձեւության՝ որպես ինքնարտահայտման միջոցի հանդեպ իր կիրքի հետ, հիանալի կերպով մարմնավորում է Moschino-յի ոգին», - ասել է Մասիմո Ֆերետին՝ Aeffe-ի նախագահը (ընկերություն, որը ղեկավարում է Moschino-ն):