Ամերիկացի դիզայներ Մարկ Ջեյկոբսը ներկայացրել Է Marc Jacobs Beauty կոսմետիկական բրենդի նոր դեմքը: Այն մարմնավորում Է 44-ամյա ամերիկացի դերասանուհի Վայնոնա Ռայդերը: Ապագա գովազդային արշավի առաջին լուսանկարը մոդելագործը հրապարակել Է Instagram-ի իր Էջում:
Դիզայների խոսքով՝ Ռայդերը կներկայանա Ալեն Ռընեի «Անցյալ տարի Մարիենբադում» ֆիլմի հերոսուհու կերպարով: Գովազդային արշավը կներկայացվի հաջորդ տարի:
«Անցյալ տարի Մարիենբադում» ժապավենը Էկրան Է բարձրացել 1961 թվականին: Ֆիլմը «Ոսկե առյուծ» Է ստացել Վենետիկի կինոփառատոնում, իսկ 1963 թվականին անվանակարգվել Է BAFTA-ի մրցանակի համար: Նաեւ 1963 թվականին Ալեն Ռոբ-Գրիյեն «Օսկար» մրցանակի Է անվանակարգվել լավագույն օրիգինալ սցենարի համար:
Marc Jacobs բրենդի ներքո թողարկվում են կանանց եւ մանկական հագուստ ու կոշիկ, աքսեսուարներ եւ պարֆյումերիա: Նոյեմբերի կեսերին հայտնի դարձավ, որ ընկերությունը կփոխի իր հայեցակարգը: Նա հրաժարվում Է Marc by Marc Jacobs-ի երկրորդ գծից եւ կփոխի հիմնական հավաքածուի հայեցակարգը, որի բրենդի ներքո վաճառվում են լյուքս սեգմենտի իրեր: Այժմ Մարկ Ջեյկոբսի ե՛ւ բազային իրերը, ե՛ւ երեկոյան շրջազգեստներն ու աքսեսուարները կներկայացվեն մեկ հավաքածուի շրջանակներում եւ կցուցադրվեն սեզոնում մեկ անգամ: