Դերասան Ջոնի Դեփի նախկին ընկերուհիներ Վանեսա Պարադին և Վայնոնա Ռայդը պաշտպանել են նրան նախկին կնոջ`Էմբեր Հերդի դեմ դերասանի բռնություն գործադրած մեղադրանքների հետ կապված: Այդ մասին հայտնում է Evening Standard-ը:
Վանեսա Պարադին 14 տարի հարաբերությունների մեջ էր Դեփի հետ և իր երեխաներից երկուսի մայրն է: Դատարանին դիմելիս նա նշել է, որ դերասանին ճանաչում է որպես «բարի, ուշադիր, մեծահոգի և ոչ բռնի անձնավորություն»:
Նա Հարդի մեղադրանքներն անվանել է «վիրավորական» և նշել, որ դրանք բացասաբար են անդրադառնում Դեփի կարիերայի վրա:
Վայնոնա Ռայդերը, որը 90-ականներին 4 տարվա ընթացքում կապի մեջ էր Դեպի հետ, նույնպես հայտարարել է, որ իր նկատմամբ բռնության մասին մեղադրանքները չեն առնչվում դերասանի հետ իր անձնական հարաբերությունների փորձի հետ:
«Այն գաղափարը, որ նա աներևակայելի դաժան անձնավորություն է, Ջոնիից ամենահեռավոր բանն է, որը ես գիտեի»,-հավաստիացրել է Ռայդերը:
Ջոնի Դեփը դատի է տվել The Sun-ին՝ այն հրապարակման համար, որտեղ նրան մեղադրել էին Էմբեր Հերդի նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնություն կատարելու մեջ: