Դերասան Ջոնի Դեպը և նրա նախկին կին Էմբեր Հերդը հանդիպել են դատարանում՝ տեղեկացնում է Sky News-ը։
Հերդի իրավապաշտպանի հետ զրույցի ընթացքում Դեպն արդեն ընդունել է, որ օգտագործել է «բոլոր հայտնի թմրանյութերը», ինչպես նաև նշել է, որ դերասանուհին նրան խնդրել է գրկել իրեն այն բանից հետո, երբ Դեպի հասցեին արգելող հրաման էր սահմանված։
Դեպը դատի է տվել «The Sun» պարբերականին, որի հրապարակման մեջ նրան մեղադրել են Հերդի հանդեպ ընտանեկան ֆիզիկական և հոգեբանական բռնության մեջ։