Հոլիվուդի դերասան Ջոնի Դեփը եւ դերասանուհի Էմբեր Հերդը պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը, արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի նրանց տանը: Այդ մասին հաղորդել է People հանդեսը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

 

Պսակադրության արարողությունը կայացել է փետրվարի 3-ին, սակայն ԶԼՄ-ներին պատահածի մասին հայտնի է դարձել միայն մեկ օր հետո: «Նրանք միասին հոյակապ են»,- հրատարակությանը հայտնել է զույգի մտերիմներից մեկը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ հոլիվուդյան աստղերի պսակադրության արարողությունը կկայանա փետրվարի 7-ին Բահամյան կղզիներում, սակայն, ինչպես նշում է People-ը, Բահամներում տեղի կունենա «մեծ հարսանիքը»:


New York Post-ի տվյալներով՝ տոնակատարությունը կտեւի երկու օր եւ կանցկացվի Դեփին պատկանող Little Halls Pond Cay կղզում՝ դերասանի տանը: Ինչպես հայտնել է թերթի աղբյուրը, զույգը որոշել է միջոցառմանը հրավիրել 50 մարդու, ներառյալ Էմբեր Հերդի ընտանիքը, ինչպես նաեւ Վանեսա Պարադիի հետ ամուսնությունից Դեփի երեխաները՝ 15-ամյա դուստրը՝ Լիլի Ռոուզ Մելոդին եւ 12-ամյա որդին՝ Ջեքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: