Ցանկանում եք կապել դա Ջոնի Դեպի հետ ունեցած սիրավեպի հետ, թե ոչ, բայց դերասանուհու կարիերան նոր թափ է ստացել: Իր նոր համարի էջերում հոլիվուդյան գեղեցկուհու արտաքինով հիանալու հնարավորություն է ընձեռնել Bullet Magazine-ը:

Վառ ամառային ֆոտոշարքում Էմբերը ներկայանում է վայրի ջունգլիներից մեծ քաղաք փախած կնոջ կերպարում: Քաղաքը նրան շքեղ տեսք է տվել, սակայն նրա մեջ մնացել են վայրի բնության տարրեր: Ցուցադրելով պիտոնի կաշվից, լեոպարդի նկարով և էկզոտիկ ոճի հագուստներ, Էմբեր Հերդը ֆոտոշարքում մռնչում է և իրեն պահում չարաճճի ու անհնազանդ:

Ֆոտոշարքին հաջորդող հարցազրույցի ժամանակ սական դերասանուհին խոստովանում է, որ այդ կերպարից նա իրկանում շատ հեռու է. «Ես բոլորովին այլ մարդ եմ, ինձ համար էական է ինքս իմ մասին հարցերին պատասխաններ փնտրել կրոնական արժեքներում: Դա է իմ նպատակը և բարոյական հրամայականը: Ես միշտ փորձել եմ վարվել հնարավոր միջոցներից ամենալավ տարբերակն ընտրելով»:

Էմբեր Հերդի դերասանական տաղանդի մասին կարծիք կազմելու համար բավական է նայել այս ֆոտոշարքը, որտեղ նա իր հրեշտակային կերպարը թաքցնելով ներկայանում է ագրեսիվ և վայրի կերպարով:

600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580