Շատ շուտով Էմբեր Հերդը և Ջոնի Դեպը կօրինականացնեն իրենց հարաբերությունները: Հարսանեկան արարողությունը տեղի կունենա Բահամյան կղզիներում: 

 

Սիրահար զույգին մոտ գտնվող աղբյուրները հայտնում են, որ նրանք չեն ցանկանում մեծ հարսանեկան տոնակատարություն և գերադասում են սահմանափակվել Բահամյան կղզիներում նախատեսվող մտերմիկ և փոքրամասշտաբ հարսանեկան արարողությամբ: 


Հարսանեկան արարողություններին պատրաստվելուն զուգընթաց հոլիվուդյան զույգը երկրպագուներին ուրախացնում է հանրային միջոցառումներին հայտնվելով: 50-ամյա Ջոնին ուղեկցում էր իր 27-ամյա սիրեցյալին "Texas Film Awards" մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ Օսթինում: Սիրահարները կարմիր գորգին հայտնվեցին ոճային հագուստներով. Էմբերը փայլում էր դիզայներ Ուլյանա Սերգեյենկոյի սև զգեստով, իսկ Ջոնին` երկարացված թրենդային վերարկույով:


Эмбер Херд и Джонни Депп фото

Эмбер Херд и Джонни Депп фото

Эмбер Херд и Джонни Депп фото