Իր վերջին հարցազրույցներից մեկում հոլիվուդյան 50-ամյա դերասան Ջոնի Դեպը խոստովանել է, որ իր 27-ամյա հարսնացուն` Էմբեր Հերդը, շատ հարմար զույգ է իր համար: Աստղի կարծիքով` նրա սիրեցյալն իր մեջ բացահայտում է միայն լավագույն կողմերը: «Նա հիասքանչ աղջիկ է` հյուսիսային գեղեցկությամբ և անհավանական  հմայքով օժտված: Այդ ամենն ինձ խենթացնում է» — հիացմունքով պատմել է Դեպը:

 

Հիշեցնենք, որ սիրահարները ծանոթացել են 2011-ին` հոլիվուդյան ֆիլմերից մեկի նկարահանումներ ժամանակ: Այդ հանդիպումից մեկ տարի անց Ջոնի Դեպը խզեց հարաբերություններն իր քաղաքացիական կնոջ` վանեսսա Պարադիի հետ, որի հետ ապրում էր 14 տարի շարունակ: Դեպի և Պարադիի բաժանման պատճառը դարձավ Էմբեր Հերդը: Ի դեպ, վերջերս «Կարիբյան ծովի ծովահեններ»-ի մասին ֆիլմերի աստղը Էմբեր Հերդին ամուսնանանլու առաջարկություն է արել:

 

 

Джонни Депп и Эмбер Херд

Джонни Депп и Эмбер Херд