Էմբեր Հերդի փաստաբանները փաստաթղթեր են ներկայացրել դատարան՝ պահանջելով Ջոնի Դեփի դեմ զրպարտության մասին նոր դատավարություն՝ նախորդ դատավարության ժամանակ թույլ տված սխալների պատճառով։ Նրանք պնդում են, որ երդվյալ ատենակալներից մեկը չի ներկայացել իր անունով։
Փաստաբանների խոսքով՝ դատաքննություններից մեկն ուղարկվել է 1970 թվականին ծնված տղամարդուն, սակայն նրա փոխարեն ժյուրիի կազմում եղել է նույն ազգանունով և նույն հասցեում բնակվող, բայց 1945 թվականին ծնված անձը։ Նիստի ընթացքում իրավախախտը եղել է Ջոնիի կողմից:
Հուլիսի սկզբին Էմբեր Հերդի փաստաբաններն արդեն Ջոնի Դեփին դատարանի որոշումը չեղարկելու միջնորդություն էին ներկայացրել։ Նրանց կարծիքով՝ դերասանի կողմը դատարանում հիմնավոր ապացույցներ չի ներկայացրել առ այն, որ հենց Էմբերի մեղադրանքներն են վնասել նրա հեղինակությունն ու կարիերան։
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին դատարանը Էմբեր Հերդին մեղավոր ճանաչեց զրպարտության մեջ և պարտավորեցրեց նրան փոխհատուցում վճարել նախկին ամուսնուն 15 միլիոն դոլարի չափով։