Հոլիվուդյան դերասաններ Ջոնի Դեփը եւ Էմբեր Հերդը կամուսնանան փետրվարի առաջին հանգստյան օրերին՝ Բահամներում: Այդ մասին հաղորդել է The New York Post-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ: Հարսանիքը տեղի կունենա «Կարիբյան ծովի ծովահենների» աստղի սեփական կղզում՝ զույգի 50 հրավիրված ընկերների ու ազգականների ներկայությամբ: 

 

Ինչպես գրում է հրատարակությունը, ամուսնության արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-8-ին, քանի որ հենց այդ օրերին է երկու դերասաններին հաջողվել իրենց հագեցած  գրաֆիկում կազմակերպել հանգստյան օրեր: Միջոցառմանը ներկա կլինեն Դեփի առաջին ամուսնությունից ծնված երեխաները: Հարսը կհագնի դիզայներ Ստելլա Մաքքարթնիի կարած զգեստը: Հյուրերի մի մասին փեսան կտեղավորի իր Vajoliroja զբոսանավի վրա:

 

51-ամյա Դեփը եւ 28-ամյա Հերդը նշանված էին շուրջ մեկ տարի: Նրանք ծանոթացել են 2012 թվականին «Ռոմով օրագիրը» ֆիլմի նկարահանումների ժամանակ: 

 

Նախորդ սիրացյալից՝ Վանեսա Պարադիից, Ջոնի Դեփը բաժանվել Է 2012 թվականի հունիսին՝ 14 տարվա համատեղ կյանքից հետո: Այն ժամանակ հաղորդվեց, որ Դեփը Պարադիից գնաց Էմբեր Հերդի մոտ, հետագայում տեղեկատվությունը հաստատվեց:

 

Ջոնին եւ Էմբերը միասին ապրում են արդեն շուրջ երկու տարի: Վանեսա Պարադին եւ Ջոնի Դեփը պաշտոնական ամուսիններ չեն եղել եւ քանիցս ասել են, որ չեն շտապում գրանցել իրենց հարաբերությունները: Իրենց սիրավեպի ընթացքում դերասաններն ունեցել են երկու երեխա՝ դուստրը՝ Լիլի-Ռոուզը եւ որդին՝ Ջեկը: Վենեսան առաջինն Էր, որին Ջոնին հայտնել Է առաջիկա հարսանիքի մասին: