esem.am-ն առաջինն էր, որ անդրադարձավ դերասանուհի Աննա Դավթյանի և ընտրյալի՝ Սանոյի նշանադրությանն ու հարսանիքին: Ամուսնությունից հետո Աննան մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և ամուսնու հետ բնակվում է Պուշկինո քաղաքում: Սեպտեմբերի 7-ին հենց այնտեղի ԶԱԳՍ-ում էլ Աննան և Սանոն գրանցել են իրենց ամուսնությունը: «Սեպտեմբերի 7-ին լրանում էր մեր նշանադրության հերթական ամիսը, այդ պատճառով էլ այդ օրը գնացինք ԶԱԳՍ»,-նշեց դերասանուհին, ում խոսքերով, ամուսնությունը ԶԱԳՍ-ում գրանցելը պայմանավորված է հետագա համատեղ կյանքով:
Աննայից տեղեկացանք, որ ԶԱԳՍ-ից հետո խնջույք են կազմակերպել, որին հիմնականում ներկա են եղել այն բարեկամներն ու ընկերները, ովքեր հարսանիքին ներկա չեն եղել. «Ամեն բան շատ ուրախ անցավ: Երևանից նույնպես հյուրեր ունեինք. ժամանել էին ամուսնուս քույրերը և, առիթը բաց չթողնելով, տոնեցինք նաև Սանոյի քրոջ որդու ատամհատիկը»:
Ըստ դերասանուհու՝ ամուսնությունից հետո իր կյանքն ամբողջությամբ փոխվել է: «Այժմ կյանքում այլ հետաքրքրություններ ունեմ՝ մաքուր բնակարան և համեղ ուտեստներ:), հետո միայն ընկերներ և ընտանեկան խնջույքներ»,- նշեց Աննան, ով, որպես դերասանուհի, հետագա ծրագրերի մասին այս փուլում չցանկացավ խոսել՝ խոստանալով նորությունների դեպքում առաջինը esem.am-ին մանրամասներ հաղորդել:
esem.am-ը շնորհավորում է Աննային և Սանոյին և երջանկություն մաղթում:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը