1im.am-ը գրում է.

 

Red ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Վայնոնա Ռայդերը խոստովանել է, որ սիրում է գնումներ կատարել «սեքոնդ-հենդ»-ից: Հենց այդ խանութներում կարելի է գտնել վինտաժային իրեր, որոնք այդքան սիրում է դերասանուհին:

 

Նա բացարձակ չի ամանչում այդ փաստից: Մի անգամ նա նույնիսկ Օսկարի մրցանակաբաշխությանը եկել էր 10 դոլար արժողությամբ զգեստով: Նա նաև նշել է, որ միևնույն հագուստը կրում է մի քանի անգամ:

 

«Շոն Պենի բարեգործական երեկոյին ես կրել էի զգեստ, որը նախկինում հագել էի պրեմիերաների և հասարակական երեկոների ժամանակ: Հասկանում եմ, որ նորաձևության աշխարհում դա ընդունված չէ, սակայն ինչու չի կարելի մի քանի անգամ կրել այն հագուստը, որը քեզ դուր է գալիս»,- ասել է դերասանուհին: