Դերասանուհի և երգչուհի Վանեսա Պարադին հաճույքով համաձայնվում է լուսանկրավել ֆրանսիական ամսագրերի համար:
Նախ՝ երբեք ուշ չէ ցույց տալ Ջոնի Դեպին, թե ինչ կին է նա կորցրել, և երկրորդ՝ իր 40-ամյա տարիքում, լինելով երկու երեխաների մայր, նա հիասքանչ տեսք ունի, ինչն էլ ապացուցում է ֆրանսիական Elle-ի համար արված ֆոտոսեսիան:
Թարմ նկարներում տեսախցիկը դժվարությամբ է հասցնում էներգիայով լի Վանեսայի հետևից, ով պարում է և թափահարում շիկահեր մազերը:
Բարձր այտոսկրերով, նուրբ աղջկա կառուցվածքով, կիսաբաց շուրթերից երևացող յուրահատուկ ատամնաշարով Վանեսան ժամանակի ընթացքում ավելի է գեղեցկանում: