Այս տարի Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում ընգրկվել են նշանավոր ինը դերասաններ, ռեժիսորներ ու սցենարիստներ: Նրանց թվում են՝ ամերիկացի դերասանուհի Քիրսթեն Դանսթը, ֆրանսիացի աստղ Վանեսա Պարադին, կանադացի դերասան եւ կինոպրոդյուսեր Դոնալդ Սազերլենդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են ստուգատեսի կազմակերպիչները:

 

Նրանց հետ միասին հեղինակավոր կինոփառատոնի պարգեւների ճակատագիրն այս տարի վճռելու են ֆրանսիացի ռեժիսոր Առնո Դեպլեշենը, իտալացի դերասանուհի եւ կինեմատոգրաֆիստ Վալերի Գոլինոն, դանիացի արտիստ Մադս Մեկելսենը, հունգարացի ռեժիսոր եւ սցենարիստ Լասլո Նեմեշը, իրանցի պրոդյուսեր Կատայուն Շահաբին:

 

Ավելի վաղ հայտարարվել է, որ Կաննի 69-րդ փառատոնի ժյուրիի նախագահը կլինի ավստրալացի ռեժիսոր Ջորջ Միլլերը: Նա դարձել է Ավստրալիայի առաջին ներկայացուցիչը, որն արժանացել է հեղինակավոր կինոստուգատեսի ժյուրին գլխավորելու պատվին:

 

Կաննի 69-րդ փառատոնը տեղի կունենա Լազուրե ափին մայիսի 11-ից մինչեւ 22-ը: Բացման եւ փակման արարողությունը կվարի թատրոնի եւ կինոյի ֆրանսիացի հայտնի դերասան Լորան Լաֆիտը: Փառատոնը կմեկնարկի ամերիկացի ռեժիսոր եւ սցենարիստ Վուդի Ալենի «Գեղեցիկ մարդիկ» նոր ֆիլմի ցուցադրմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: