Ամերիկացի դերասանուհի Քիրսթեն Դանսթը նոր ֆոտոշարքի է մասնակցել ֆրանսիական "Madame Figaro" ամսագրի համար: Ամսագիրը հրապարակվելու է հունիսին: Ֆոտոշարքում դերասանուհին իր սեքսուալ կազմվածքն է ցուցադրում: Քիրսթենը նաև հարցազրույց է տվել ամսագրին:
"Ես շատ եմ սիրում դերասանուհիներ Շառլոտա Ռեմփլինգին և Ջուլիանա Մուրին: Նրանք շատ վստահ են իրենց ուժերի վրա և չեն փորձում ուրիշներին ինչ-որ բան ապացուցել: Բնավորության այդպիսի գիծը ոչ բոլորին է բնորոշ: Ժամանակակից կինոյում շատ քիչ են նրանց նման պրոֆեսիոնալ դերասանները»,-ասել է Քիրսթեն Դանսթը: