33-ամյա ամերիկացի մոդել Էշլի Գրեմը սպասում է իր երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն: Այս ընթացքում մոդելն առիթը բաց չի թողնում ֆիքսելու իր մարմնի փոփոխությունները:

Էշլին Instagram-ի Stories բաժնում կիսվել է անկեղծ սելֆիով, որում կեցվածք է ընդունել ամբողջովին մերկ: Մոդելը ցուցադրել է կլորացված փորը` ձեռքով ծածկելով փարթամ կուրծքը: Լուսանկարում Գրեմն առանց  դիմահարդարման է. կադրում երևում են նրա խալերը, բծերը և ձգվող նշանները: Ամերիկուհին նախկինում հանդես էր գալիս բնականության և ինքնաընդունման օգտին, ինչին դրական էին արձագանքել շատ երկրպագուներ:

Իր երկրորդ հղիության մասին Էշլին հայտարարել է հուլիսի 13-ին: «Այս տարին լի էր փոքր անակնկալներով, մեծ ցնցումներով, ծանոթ սկիզբներով և նոր պատմություններով: Ես նոր-նոր եմ սկսում գիտակցել և ուրախանալ, թե ինչ է նշանակում այս հաջորդ գլուխը մեզ համար», - գրել էր մոդելը:

Էշլին լուսանկարիչ և տեսաօպերատոր Ջասթին Էրվինի հետ միասին արդեն մեծացնում է որդուն, որը ծնվել է 2020 թվականի հունվարին: