Ռեփեր Ջիգանի հանգիստը Մայամիում, որը լեգենդար է դարձել, անցյալում է, սակայն Դենիս Ուստիմենկո-Վայնշտեյնը մինչ այժմ իր վերաբերյալ շարունակում է կոմպրոմատ որոնել։ Երաժիշտը շոկի է ենթարկել երկրպագուներին՝ ԱՄՆ-ում արված յուրօրինակ հոլովակ հրապարակելով Instagram-ում։

«Հեռախոսումս տեսանյութ եմ գտել Մայամիից»,- հրապարակումը մակագրել է ռեփերը։ Կադրում է հայտնվել պահը, երբ ռեփերը փորձում է մոտոցիկլետով ազատվել նույն տրանսպորտային միջոցը վարող ոստիկաններից։ «Փախիր, Ֆորեթ, փախիր»,- կադրում լսվում է անհայտ անձի ձայնը։

Երաժիշտը նախկինում խոստովանել է, որ Մայամիում ամերիկյան ոստիկանների հետ անչություն է ունեցել չորս անգամ։ Ջիգանը նախկինում տարվել է թմրամիջոցներով ու ալկոհոլով, ինչի արդյունքում բազմաթիվ անգամ անախորժությունների մեջ է հայտնվել։ Արտիստը ստիպված է եղել կլինիկայում վերականգնողական բուժում անցել՝ կախվածությունը հաղթահարելու համար։

2020թ.-ի գարնանը ռեփերի ու Օքսանա Սամոյլովայի ամուսնությունը, որի ընթացքում չորս երեխա է լույս աշխարհ եկել, կարող էր քայքայվել։ Ընտանիքում անախորժությունների պատճառ է դարձել Ջիգանի սերն արգելված միջոցների ու սպիրտային խմիչքների նկատմամբ։ Սակայն ավելի ուշ ամուսինները հաշտվել են։

 

Աղբյուրը՝ 5tv.ru