Երգչուհի Էմմին կիսվել է նոր, ջերմ տեսանյութով։
Instagram-յան էջում հրապարակված կադրերով երգչուհին ցույց է տվել՝ ինչպես են զարդարել Նոր տարվա գլխավոր ատրիբուտներից մեկը՝ տոնածառը։ Կադրում է հայտնվում նաեւ երգչուհու կրտսեր որդին, որը հեռախոսով տեսագրություն է անում։ «Սա էլ մեր տոնածառը»,- հրապարակումը մակագրել է երգչուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում։ Տեսանյութին արձագանքել է նաեւ դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, որը մեկնաբանություններում գրել է. «Իմ սիրած տոնածառը։ Ահավոր եմ կարոտել»։
Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին գեղեցիկ ժպտում էր։ Նա կրում էր սեւ երանգի սպորտային շապիկ, վարսերն արձակված էին, նախընտրել էր նվազագույն շպար։ Լուսանկարին կից Էմմին, դիմելով երկրպագուներին, գրել էր․ «Դուք էլ ժպտացեք»։