Երգչուհի Լիլուն, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, կիսվել է ջերմ տեսանյութով։
Երգչուհու Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում պատկերված են նաեւ նրա որդին ու սիրելին։ Լիլուն տեսահոլովակում ցույց է տվել՝ ինչպես են զարդարում Նոր տարվա գլխավոր խորհրդանիշը՝ տոնածառը։ «Մենք պատրաստ ենք»,- հրապարակումը մեկնաբանել է Լիլուն։ Հետեւորդները շտապել են դրական մեկնաբանություններ գրել՝ երգչուհուն երջանկություն մաղթելով։ «Երջանիկ եղիր, Լիլու ջան։ Պաշտում եմ, երբ մարդիկ երջանիկ են»,- գրել է օգտատերերից մեկը։