Niconico տեսանյութերի հոստինգի օգտատերերը ցնցված են եղել ուղիղ եթերում իրենց դիտած տեսանյութով: Տղան, ով որոշել էր նվաճել Ֆուջիյաման, ցույց տվեց, թե ինչպես է նա բարձրանում գագաթ: Ճապոնացին գրեթե հասնելով նպատակին, բացականչել է. «Այս հատվածը վտանգավոր է, բայց ինչ արած: Ես սայթաքում եմ»: Եվ գրեթե անմիջապես հետո նա ընկել է ցած:
Ընկնող ճապոնացու տեսանյութը տեղադրել է Twitter- ի օգտատեր ponapona979-ը, ով դարձել է սարսափելի միջադեպի ակամա վկա: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղան տեսախցիկի հետ միասին ընկնելով գլորվում է մի քանի անգամ, և հետո պատկերը անհետանում է: Դրանից հետո օգտատերերը դեպքի մասին հաղորդել են իշխանություններին և սկսվել է որոնողա-փրկարարական աշխատանքներ:
Մեկ օր անց, անկման ենթադրյալ վայրից ոչ հեռու, հայտնաբերվել է լուրջ վնասված դիակ, գրում է Soranews24- ը: Հնարավոր չի եղել միանգամից պարզել մահացածի ինքնությունը, քանի որ նրա հետ ոչ փաստաթուղթ է եղել և ոչ էլ հեռախոս: Դին ուղարկվել է փորձաքննության: Իսկ մինչ այդ հույս կա, որ լեռնագնացը կարողացել է փրկվել: Կարևորն այն է , որ նրան ժամանակին գտնեն: 

 

Видео © Twitter/ponapona979