55-ամյա ամերիկացի սուպերմոդել Պաուլինա Պորիկոզան որոշել է Ինստագրամում քննարկել տարիքի և սեքսուալության թեման' հրապարակելով իր մերկ լուսանկարը:
Պաուլինան վրդովվել է, որ որ 50-ն անց կանանց մեղադրում են այն բանի համար, որ իրենց թույլ են տալիս անկեղծ տեսք ունենալ և սիրել իրենց մերկ մարմինները:
«Երբ ես քսան կամ երեսուն տարեկան էի, որքան քիչ էի հագուստներ կրում, այնքան ավելի սիրված էի դառնում: Քառասուն տարեկան հասակում ես կարող էի ուղղակի մերկ քայլել, ինձ ոչինչ չէր սպառնում, բացի տուգանքից' հանրային վայրում անպարկեշտ վարքի համար: Հիսուն տարեկան հասակում ինձ նախատում են սրա համար. «Հագնվեք, տատի՛կ: Դուք ուշադրության կարիք ունե՞ք, այո՞, հուսահատվա՞ծ եք, դուք խղճուկ եք»»,- գրել է մոդելը:
Ըստ Պաուլինայի՝ տղամարդկանց պատճառով երիտասարդ տարիքում կանանց սեքսուալությունը ընդունվում է, սակայն հասուն տարիքում անընդունելի է համարվում: «Այստեղ միակ խղճալի բանն է' թույլ տալ ուրիշներին որոշել ձեր առաջնահերթությունները », - գրել է մոդելը և արժանացել հետևորդների աջակցությանը: