Մոդել Ջորջի Քլարքը հոգնել է Ինստագրամի իդեալական լուսանկարներից և ցույց է տվել, թե ինչ տեսք ունի կանանց մարմինն իրականում:

Աղջիկը լուսանկարվել է կիսամերկ` տեսախցիկի առջև ներկայանալով երկու ռակուրսով: Եվ եթե առաջին կադրում նրա մարմինն անթերի տեսք ունի, ապա մեջքի կողմից լրիվ այլ տեսարան է: Ամեն ինչ կախված է ճիշտ դիրքավորումից և լուսավորությունից, գրում է Life.ru-ն:
 
Մոդելը կոչ է արել մյուս աղջիկներին ընդունել իրենց թերություններն ու սիրել դրանք: «Ինչո՞ւ չմոռանանք գեղեցկության պարտադրված չափանիշների մասին: Եկեք նորմալացնենք իրական մարդկային մարմինները», - գրել է Ջորջին: Իսկ մեկնաբանություններում օգտատերերը համաձայնվել են համարձակ աղջկա կարծիքի հետ: Մարդիկ շնորհակալություն են հայտնել նրան ազնվության համար՝ նշելով, որ այժմ այլևս չեն անհանգստանա ուրիշների իդեալական լուսանկարներից:

«Դուք ինձ հիշեցրիք, որ նորմալ է մարդ լինելը և ինքդ քեզ սիրելը: Շնորհակալություն»,- գրել է օգտատերերից մեկը: